Life.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 26-ին, դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանը նշում էր, իր խոսքով, փաստաթղթային 35, բայց իրականում 25-ամյակը: Դերասանուհին ինքն իրեն իր փաստաթղթային տարիքում չի զգում.
«Երեկ նշում էի 35-ամյակս, բայց տարիքս ինձ համար միայն փաստաթուղթն է հիշեցնում: Ինձ համար երեկ իմ 25-ամյակն էր. ինձ շատ երիտասրադ եմ զգում ու չեմ համակերպվում տարիքիս հետ: Այո, 35-ը կնոջ համար լավ տարիք է, բայց միեւնույն է, ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում ու մտածելով, որ մեծանում եմ, ինչ որ իմաստով սկսում եմ տխրել: Բացի այդ, որքան մտածես, որ մեծանում ես, այնքան կսկսես ապրելակերպդ ծանրացնել, իսկ ես այդպիսի մարդ չեմ»,- Life.panorama.am-ին պատմեց Իվետան:
Նա ծննդյան օրը նշել է հին ու նոր ընկերների շրջապատում.
«Մինչ ուշ գիշեր ինձ շատ հարազատ մարդկանց հետ միասին նշեցինք ծննդյանս օրը: Իսկապես երեկ ինձ լիարժեք էի զգում, քանի որ շուրջս տեսնում էի ինձ համար շատ թանկ մարդկանց»,- նշեց նա ու առանձնացրեց դստեր շնորհավորանքը.
«Աղջիկս հենց աչքերը բացեց, համբուրեց ինձ եւ շնորհավորեց, ու դա ամենաթանկն էր ինձ համար. Ամեն անգամ նրան նայելիս հասկանում եմ, որ շատ մեծ հարստություն ունեմ, որ կյանքս իմաստավորված է հենց նրանով»:
Իվետան, ով հիմա ամուսնալուծված է, զրույցի ընթացքում հիշեց, որ 25 տարեկանում է ամուսնացել ու կես կատակ, կես լուրջ հավելեց՝ գուցե երկրորդն էլ 35-ում լինի.
«Ես ունեմ հրաշք ընտանիք՝ ի դեմս ծնողներիս, աղջկաս, քրոջս, ունեմ հրաշալի ընկերներ, բայց ինչ խոսք, անկախ տարիքից, կինն ունի նաեւ անձնական կյանքը դասավորելու կարիք: Անձնական երջանկությունը մարդուն պետք է յուրաքանչյուր տարիքում եւ դեմ եմ, երբ ասում են՝ «Դե մեկ անգամ ամուսնացել ենք, չի ստացվել, այլեւս չենք ամուսնանա»: Առաջին ամուսնությունս 25-ում եղավ, գուցե երկրորդն էլ 35-ում լինի, ով գիտի: Եթե հանդիպեմ այն տղամարդուն, ում հետ ինձ երջանիկ կզգամ, անպայման երկրորդ անգամ էլ կամուսնանամ, քանի որ ինձ համար երջանկությունը նաեւ ընտանիքի մեջ է»,- հավելեց 35-ամյա երգչուհին:
Վերարժեւորելով այն, ինչ ունի, Իվետան նշեց.
«Ինձ կյանքի նյութական կողմը քիչ է հետաքրքրում, ես հարուստ եմ ինձ համար սիրելի մարդկանցով: Մարդ կարող է շատ հարուստություններ ունենա, բայց ներսից դատարկ իրեն զգալ, ինչը սարսափելի է: Ինձ հետաքրքիր չէր, թե երեկ ինչ նվերներ կստանայի, գլխավորը այն մեծ սերն ու ջերմությունն էր, որ երեկ ստացա թե ընկերներիցս, թե հարազատներիցս: Իհարկե, շատ երազանքներ ունեմ, որոնց մասին չեմ կիսվի՝ հավատալով, որ դրանք մի օր կիրականանան: Կարեւորը, որ երազանքներս ֆանտաստիկ ժանրից չեն եւ հավանականություն ունեն իրականանալու: Այս տարվա համար մի շարք ծրագրեր ունեմ, եթե կարողանամ իրագործել, ուրեմն աշխատանքային իմաստով էլ իզուր չի անցնի տարին»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում