▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին ալիքից արձագանքում են Ավետ Բարսեղյանի՝ Հայաստանից արտագաղթելու լուրերին

 Life.panorama.am գրում է. Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե երգահան Ավետ Բարսեղյանը, ով այժմ Միացյալ նահանգներում է, ընտանիքի հետ միասին պատրաստվում է արտագաղթել: Նշվում է, թե Ավետին հանդիպել են հայաշատ Գլենդելում, նա ցանկանոմ է Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնել և հիմա փնտրտուքների մեջ է։ Ի դեպ՝ այդ թաղամասում են ապրում Հայաստանից ԱՄՆ տեղափոխված հայ հայտնիները՝  Արմինկան, Հայկոն, Արման Հովհաննիսյանը, Էմմին և այլոք։

Քանի որ Ավետ Բարսեղյանը բազմիցս է նշել, որ վիրտուալ տիրույթն իր համար չէ և չի օգտվում սոցիալական ցանցերից, ուստի Life.panorama.am նրա հետ կապ հաստատել չկարողացավ, սակայն փոխարենը մենք խոսեցինք Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ բաժնի ղեկավարի հետ, ով Ավետ Բարսեղյանի՝ արտագաղթելու լուրերը հերքեց.

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավետը շուտով՝ տոներից հետո, կվերադառնա Հայաստան»:

Ըստ նրա՝ Ավետ Բարսեղյանը կնոջ և դստեր հետ հանգստի նպատակով է մեկնել ԱՄՆ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее