▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա 5 օրերին Հայաստան եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում. ջերմաստիճանը կբարձրանա

 

 

 

 

 

 

 

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնիպետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում։ Միայն նոյեմբերի 14-ին կնկատվի ամպամածություն, իսկ 15-ից նորից երկինքը կպարզի և օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Տեսանյութ՝ Ավստրիա 13․11․2017»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее