▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում ենք պետական դավաճանության և լրտեսության դեպքում սահմանել 20 տարվա կամ ցմահ ազատազրկում. Վահե Էնֆիաջյան

Այսօր՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, հանձնաժողովի անդամ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ներկայացնելով Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ նախաձեռնությունը վերաբերում է պետական դավաճանություն և լրտեսություն իրականացրած անձանց պատժամիջոցների խստացմանը:

«Խոսքը վերաբերում է թշնամու կողմն անցնելուն, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելուն կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելուն, հափշտակելու կամ պահելուն, օտարերկրյա հետախուզությանն առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելուն կամ դրանք հավաքելուն»,- ասաց Էնֆիաջյանը:

«Հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ տեսնում ենք, որ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում ամենատարբեր պետական մակարդակ ունեցող պետական պաշտոնյաների կողմից տեղի ունեցած դավաճանությունների և անցանկալի դրսևորումների մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջարկում են պետական դավաճանության և լրտեսության դեպքում նախատեսված10-15 տարի ազատազրկումը փոխարինել 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее