Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Երեկ՝ հունվարի 31-ին, դերասանուհի Սիլվի Բարկովան նշել է իր ծննդյան օրը: Հեռուստասերիալներից ու «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհին կայքին պատմել է ծննդյան օրվա առանձնահատկությունների մասին ու տրամադրել տոնական օրվա լուսանկարները:
Դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ չափից ավել է սիրում ծննդյան օրը և դա կապված է հենց ամսաթվի հետ.
«Շատ եմ սիրում ծննդյանս օրը, և զարամանալին այն է, որ պատճառը հենց հունվարի 31-ի մեջ է: Ես հունվարն ամիսն եմ շատ սիրում և կոնկրետ այդ ամսվա հենց այդ օրը: Եթե ուրիշ օր ծնված լինեի, չգիտեմ այս չափ կսիրեի արդյոք ծննդյանս օրը, թե ոչ»,- պատմել է Սիլվին:
Դերասանուհին տարիքը նշել չի սիրում, ծննդյան օրերին էլ«նոր» տարիքից և մեծանալուց չի վախենում.
«Տարիքի մասին բացարձակապես չեմ մտածում: Մարդ կա 20 տարեկան է, բայց 30-ի տեսք ունի եւ հակառակը: Ես ինչքան էլ մեծանամ, միեւնույն է, գիտեմ, որ իմ իրական տարիքից շատ ավելի փոքր եմ երեւալու, ու քանի որ տարիներն իմ դեմ անզոր են լինելու, ես մեծանալուց չեմ վախենում»,- ժպիտով նշել է նա:
Հարցին, թե տարիների ընթացքում ինչն է Սիլվիի մեջ փոխվել, ով էր նա առաջ, և ով հիմա, անկեղծորեն պատասխանել է.
«Առաջ ես բացարձակ շփվող մարդ չէի, կոպիտ էի, հիմա այդ առումով մի քիչ փոխվել եմ»:
Սիլվի Բարկովան այն քիչ մարդկանցից է, ով երազանքներ չունի.
«Ես երազանքներ չունեմ, փոխարենը՝ ունեմ նպատակենր, որոնց կամաց-կամաց և մտածված հասնում եմ: Իմ նպատակները վեց տարեկանից առ այսօր չեն փոխվել: Ծննդյանս օրն էլ տորթի մոմերը փչելիս ես ոչ թե երազանք պահեցի, այլ Աստծուց ինչ-որ հարցի շուրջ օգնություն խնդրեցի»,- ընդգծել է նա, իսկ հարցին, թե իր կյանքում ամենաշատը ում է շնորհակալ և ինչի համար, հավելել է.
«Աստծուց շնորհակալ եմ, որ ինձ հրաշք մայր ու մորաքույր է պարգևել, որոնք ամեն բան անում են, որպեսզի ես միշտ ժպտամ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում