▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջ, Հայաստան...Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Հայաստանի դրոշով «Նոր ալիք» մրցույթին

 

Գարիկ Մարտիրոսյանի  կինը` ազգությամբ հրեա Ժաննա Լևինան, ով այս օրերին Սոչիում է, իր Instagram-ում Հայաստանի դրոշով լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ  հաջողություն է մաղթում «Նոր ալիք»-ի բոլոր մասնակիցներին.

«Բոլոր մասնակիցներն էլ շատ վառ են և տաղանդավոր: Իմ սիրտը Էռնա Միրի և Սյուզաննա Մելքոնյանի հետ է»:

Ի պատասխան նրա գրառման՝ Գարիկ Մարտիրոսյանը մեկնաբանությունների հատվածում ավելացրել է Հայաստանի տեսքով սմայլիկներ և գրել. «Առաջ, Հայաստան»:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող երգչուհիներ Էռնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանը շարունակում են մնալ Սոչիում անցկացվող «Նոր ալիք» մրցույթի առաջատարները:

Երեկ տեղի է ունեցել մրցութային երկրորդ օրը, որի արդյունքներով շարունակում են առաջատար մնալ մեր մասնակիցները:

Էռնա Միրզոյանը ստացել 121 միավոր (երկու օրում 242 միավոր, ժյուրիի բոլոր անդամները՝ 11 միավոր) և Ուզբեկստանի ներկայացուցչի հետ կիսում է առաջին հորիզոնականը: 

Սյուզաննա Մելքոնյանը 4-րդ տեղում է՝ հայուհին երեկվա ելույթի համար 119 միավոր է ստացել (ընդհանուր՝ 237): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее