Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո կրճատվեց Արցախի Պաշտպանության Բանակի թվակազմը` ժամկետային զինծառայողների Արցախ չուղարկելով։ Դրանից ուղիղ երեք տարի հետո Արցախը հանձնվեց թշնամուն, Արցախի ժողովուրդը ենթարկվեց բռնի տեղահանության և ցեղասպանության, որովհետև անզեն ու անպաշտպան, շրջափակման մեջ, հայտնվել էր երկու պետությունների կանոնավոր բանակների դիմաց։ *** Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Պարտադիր զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու որոշումը Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն է, որի նպատակն է ստանալ զինվորների ծնողների ձայները։ Իրականում մի պայմանում, երբ ունենք զորքի քանակի, զորակոչի ու առաջնագիծ պահելու խնդիր, ծառայության ժամկետ կրճատելը պետական հանցագործություն է։ Իհարկե, ծնողների համար հաճելի է լսել, որ իրենց որդիները քիչ ժամանակ են լինելու բանակում, ավելի հաճելի կլինի, եթե ընդհանրապես բանակ չգնան, բայց տարածքային կորուստների հետ լինելու են նաև ավելի շատ մարդկային կորուստներ, երբ առաջնագիծ պահողներ չլինեն։ Եթե ասեք, թե խաղաղություն է, և ոչ մի վտանգ չկա, ես ձեզ ցույց կտամ Ադրբեջանի ռազմական բյուջեի ու զորքի քանակի ավելացումը։ Հուսով եմ, չեք մտածում, թե այլմոլորակայինների դեմ է պատրաստվում կռվել Ալիևը։ Ընդամենը 2 տարի առաջ էր ուսանողության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել, թե իրենք Հայաստանին կստիպեն հրաժարվել բանակից, իսկ այդ դեպքում ադրբեջանական բանակը ավելի հեշտ կհասնի Երևան։ Եթե չեք ուզում ձեր զավակներին բանակ ուղարկել, ապա ինքներդ մտեք պրոֆեսիոնալ բանակ, պայմանագրային ծառայության և ձեր որդիների փոխարեն պահեք առաջնագիծը։ Եթե դա էլ չէ, ապա մեր երկրին պարազիտներ պետք չեն»։ *** |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Դիտեք նաև՝ |
«Արագացված տեմպերով լուծարում են բանակը»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее