▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնում ավտովթարի հետևանքով երիտասարդներ են զոհվել

Երեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին և քարերին ու հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանն ու 20-ամյա Սամվել Ղազարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Տ. Տիգրանյանն ու Ս. Ղազարյանը գիտակցության չգալով մահացել են։ Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։

***

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ ինչքա՞ն կարող է շարունակվել այս համաճարակը։ Արդյո՞ք զոհված երիտասարդները ամրակապված են եղել։ Չեմ ուզում ենթադրություններ անել, քանի որ դեպքի մանրամասները հայտնի չեն, բայց լավ ինչքա՞ն կարելի է այս պարզ կանոնը, որը կարող է փրկել ձեր իսկ կյանքը, չպահպանել։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ վարորդների և առջևի ուղևորների մոտ կեսը չեն ամրակապվում, էլ չեմ խոսում ետևի ուղևորների և երեխաների մասին։
Մինչ ե՞րբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее