▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնիում 18-ամյա աղջկան այս գիշեր են առևանգել. վթարից մահացել են նրա տատն ու հոր ընկերը. մանրամասներ

Armtimes.com-ը գրում է. Այս գիշեր Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի ուղեւորները շտապել են իրենց առեւանգված աղջկա ետեւից:

Վթարը տեղի է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում. Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գեւորգյանը իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին եւ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետեւանքով վարորդի մայրը՝ 69-ամյա Ջուլիետա Գեւորգյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորներ, վարորդի մտերիմ ընկեր, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, վարորդի կինը՝ 37-ամյա Լալա Կիրակոսյանն ու վարորդ Աղասի Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Սարգիս Ֆիդանյանն ավելի ուշ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Կայքի տեղեկություններով, երեկ առեւանգել են վարորդի՝ Աղասի Գեւորգյանի 18-ամյա դստերը: Նրա մայրը՝ Լիլիա Կիրակոսյանը, ժամը 03:25-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին եւ հայտնել, որ Մերսեդես մակնիշի կապույտ գույնի մեքենայով փախցրել են իր աղջկան: Պարզվել է, որ առեւանգողը եղել է Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ է, որը ամուսնության նպատակով առեւանգել է 18-ամյա աղջկան: Աղջկա ընտանիքն էլ մեքենայով շտապել է նշված գյուղ, որտեղ եւ գտնվել է իրենց առեւանգված աղջիկը, սակայն ճանապարհին վթարի ենթարկվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее