▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնի մարզում 37-ամյա կին վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 37-ամյա Լիա Շահինյանը իր վարած BMW մակնիշի 34 ՕP 742 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի հիվանդանոցի հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չի ստացել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, որից հետո ավտոմեքենան քարշակի և ճոպանի միջոցով դուրս են բերել երթևեկելի գոտի։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее