▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրում մահացած ծննդկանի պտուղը ծնվել է պորտալարը պարանոցի երկուանգամյա փաթաթումով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 33-ամյա ծննդկանի մահվան պատճառները:

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ, գրանցվել է նրա մահը։ 

33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ կնոջ մահվան  հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար, բացատրություններ են վերցվել բուժաշխատողներից, տուժողի ամուսնուց։

Նախնական տվյալներով՝ պտուղը ծնվել է պորտալարը պարանոցի երկու անգամյա փաթաթումով, և անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն։  Կնոջ մոտ  սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը և ձեռնարկվել բուժական միջոցառումներ, հրավիրվել են նեղ մասնագետներ, կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է։ 

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Կարդացեք նաև`Նման դեպքերում կայծակնային մահ է վրա հասնում. Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее