▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ ծեծել են հաշմանդամ քաղաքացուն

«ԱրմԼուր»-ին է ահազանգել Արցախից բռնի տեղահանված Գնել Հ-ն և ասել, որ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն ու ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել հենց թաղապետարանում․

«Գնացել եմ Արաբկիրի թաղապետարան, որտեղ միջանցքում հեռախոսազանգ եմ ունեցել և քանի որ պատերազմի ժամանակ կանտուզիա եմ ստացել, մի քիչ բարձր եմ խոսել: Անչափահաս տղաս մոտեցել է աշխատակիցներին ու տեղեկացրել, որ խնդիրներ ունեմ, դրա համար եմ բարձր խոսում, ինչից հետո նրանք ծեծի են ենթարկել ինձ ու իմ անչափահաս որդուն: Այնուհետև թաղապետարանի աշխատակիցներին միացել են նաև ոստիկաններն ու ծեծելով տարել ոստիկանություն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее