▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արաբկիրի փոխոստիկանապետն ի՞նչ էր անում Հովհաննավանքում». Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին

«Արաբկիրի փոխոստիկանապետ Բաղյանն ի՞նչ էր կորցրել Հովհաննավանքում, Ղազարյանն ի՞նչ էր անում այնտեղ»,- դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ երեկ կարգալույծ քահանայի մատուցած պատարագի ժամանակ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել եկեղեցու տարածքում:

***

«Վերջերս ձեզ համար գնվել է մեքենա՝ 125 հազար դոլար արժողությամբ: Դուք այդ որոշման մեջ մասնակցություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Եթե 80 հազար դոլարով մեքենա գնվեր, ձեզ համար խնդիր կլինե՞ր»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Մեքենան ձեռք չի բերվում Արփինե Սարգսյան անձի համար, այլ՝ ՆԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող անձի համար: Ես Պետական պահպանության ծառայությունից եմ օգտվում, կան չափանիշներ, ըստ այդմ հանձնարարվել է գլխավոր քարտուղարին՝ նոր մեքենա ձեռք բերվի ու մրցույթը կազմակերպվել է»,- ասաց նախարարը:

***

«Փարաքարի համայնքապետի սպանության պատասխանատուներից մեկը, առնվազն չկանխարգելելու մասով, դուք եք հանդիսանում»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր Աննա Գրիգորյանը: Նախարարն ասաց, որ առաջին պահից եղել է համայնքում, բաժնում, որպեսզի պրոցեսը կազմակերպվի այնպես, որպեսզի ունենան դեպքի ամբողջական բացահայտում: «Դեպքի մոտիվը տեղի է ունեցել փետրվարին: Ոստիկանության կողմից ամիսներով կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք ռիսկային են գնահատվել: Մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել մի ոստիկան ու տարիներով պահպանել այնտեղ: Կա օպերատիվ աշխատանք, եղել են այլ պրոցեսներ»,- նշեց նախարարը:

***

Բյուջետային քննարկման ժամանակ, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես Գեղամ Մանուկյանին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց. «Օգտագործեցիք վիրավորական արտահայտություններ՝ ոստիկանության ծառայողների հասցեին: Երկրորդ կամ երրորդ քննարկումն է՝ ԱԺ-ում լսում եմ «ոհմակ» արտահայտությունը՝ ոստիկանության ծառայողների մասով ու չեմ զլանում, նորից հորդորում եմ՝ վիրավորական արտահայտություններ չհնչեցնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее