▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբ որսորդները Ադրբեջանում սպանդ են կազմակերպել

Ադրբեջան ժամանած արաբ որսորդները իսկական սպանդ են կազմակերպել։

 minval.az-ի փոխանցմամբ Բաքվում չհայտնաբերելով գիշերային ակումբ ու խաղատուն, որտեղ կարելի է նավթադոլարներ շաղ տալ՝ արաբ հյուրերը որոշել են այլ կերպ բավարարել իրենց բնազդները։

Արաբ զբոսաշրջիկները թանկարժեք ավտոմեքենաներով ուղ եւորվել են հանրապետության շրջաններ, որտեղ կազմակերպել են թռչունների ու ճագարների զանգվածային սպանդ, որից հետո հաջող որսի զզվելի- ցինիկ լուսանկարները սոցցանցերում են հրապարակել։

Ադրբեջանի քաղաքացիների արձագանքը բուռն է եղել։ Բարկալի մեկնաբանությունների կողքին կային նաեւ մեղադրանքներ չինովնիկների հասցեին, որոնք պատրաստ են գումարի դիմաց պատրաստ են վաճառել ամեն ինչ։ «Աստված մի արասցե շուտով կսկսեն մեզ էլ կոտորել»,- սարսափած գրել էր օգտատերերից մեկը։

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее