Այսօր Փաստաբանների պալատում նախագահի եւ Փաստաբանների պալատի կանոնադարության փոփոխության հաստատման ընտրություն էր։
Միակ թեկնածուն Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանն էր։
Քիչ առաջ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ:
«Քվեարկության արդյունքները՝
1002 ձայն՝ կողմ, 14 ձայն՝ անվավեր, 69 ձայն՝ դեմ:
Շնորհակալ եմ մեր փաստաբաններին՝ վստահության (կողմ քվեարկելու), ինչպես նաև իրենց դիրքորոշումը հայտնելու (դեմ քվեարկելու) համար:
Շնորհակալ եմ մեր լրագրողներին՝ օբյեկտիվ լուսաբանման համար», -գրել է Զոհրաբյանը:
Նշենք,որ Արա Զոհրաբյանը ՓՊ-ն ղեկավարում է 2013 թվականի սեպտեմբերից։
Փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխության հաստատմանը կողմ է արտահայտվել 1041 ընտրող, 25-ը՝ դեմ, 19-ը քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 2-ը՝ չեն համապատասխանել սահմանված նմուշին։


