Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանն իր աշխատակազմը 22 հոգուց դարձրել է 6 հոգի, ու այդ տեղեկատվությունը հնարավորինս շատ տարածվեց համացանցում և լրատվական դաշտում։ Իհարկե, քայլը ողջունելի է և այն հիմնավորումը, համաձայն որի՝ աշխատակազմը կրճատվել է։ Բայց արդյո՞ք ամեն ինչ այնքան լավ է, որքան ներկայացնում են։ Արդյո՞ք դա չի հանգեցնի նրան, որ 6 ընտրյալների աշխատավարձը կրկնակի կբարձրանա, քանի որ ինչպես հայտնում են ԱԺ-ից նրանց ծանրաբեռնվածությունը 5-ակի ավելանալու է։
Այս հարցերի պատասխանները քանի չի տրվել, մենք չենք կարող եզրակացություն անել։ Այս գործընթացի միակ հետաքրքիր հանգամանքը, առայժմ, այն է, որ Արա Բալոյանը փորձում է անել այն, ինչ արել է Կարեն Կարապետյանը, այն է՝ հասարակության աչքերում «փրկիչ» ու «հերոս» երևալը ու ցուցադրելը, թե բյուջեի ամեն կոպեկ թանկ է իր համար։ Կարապետյանի նմանատիպ քայլերը դեռ ոչ մի օգուտ չի բերել հասարակ ժողովրդին, հուսանք պարոն Բաբլոյանն էլ ավելի հեռահար նպատակներ ունի, ու իրականում նրա ծախսերի կրճատումը կուղղվի մեր երկրի բարեկեցության համար կատարվող աշխատանքներին։
Արամ Մանուկյան


