▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանի ծննդյան տոնակատարությունը՝ Բաքվում աշխարհաքաղաքական վերլուծությունների թեմա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ռուսաստանցի հայտնի գործարար Արա Աբրահամյանի 60-ամյակի տոնակատարությունը Մոսկվայում ամենամեծ իրարարանցումն առաջացրել է մեր արևելյան հարևանների մոտ...Ազերիները միլիմետր առ միլիմետր ուսումնասիրել են այդ տարեդարձի ժամանակ արված լուսանկարները և տեսանյութերը և շատ լուրջ վերլուծություններ են անում...

Այսպես, Բաքվում անենաշատը նյարդայնացած են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նախագահ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի ներկայությունից այդտեղ...Ու հիմա Ադրբեջանում փորձում են ՌԴ արտաքին քաղաքականության մեջ փնտրել, ինչպես Բաքվում են ասում, հայկական մոտիվներ...Զարմանալ կարելի է ազերիների մտածելակերպի վրա, այսինքն մտածելակերպի բացակայության վրա...

Բաքվի կողմից գնված ոչ ազերի «խելացի»  լրագրողի կարծիքով,ով հատուկ հոդված է նվիրել այդ թեմային,  ՌԴ արտաքին քաղաքկանության հայկական մոտիվների միակ հեղինակը Լավրովն է...Այսինքն, եթե Լավրովը չլինի, ապա Մոսկվան «ԻլհամաՄեհիբայամետ» կդառնա... 

Ադրբեջանցիները մեծ «հայտնագործություն» են արել...Պարզվում է, որ հայ գործարարները ՌԴ-ում բավական մեծ կշիռ ձեռք բերելով տնտեսության մեջ, հիմա էլ այն օգտագործում են քաղաքականության մեջ...Սակայն ամենածիծաղելին վերջում է մեզ սպասում...Ոչ ազերի հեղինակը համոզում է ազերիներին, որ հայերը չեն կարող իրենց ուզածին հասնել...Ես այն կարծիքի եմ, որ հայերը բավական մեծ հաջողությունների են հասել...Դրա վառ օրինակը՝հենց այս հոդված կոչվածն է..

Հասել են այնքանով, որ հայազգի գործարարի ծննդյան տոնակատարությունն հիստերիայի պատճառ է հանդիսացել Բաքվում, որտեղ այդ տարեդարձը դարձել է աշխարհաքաղաքական վերլուծությունների և բազմաթիվ զայրացած մեկնաբանությունների պատճառ...Ալիևի աշխատակազմում սեփական հասարակությանը համոզելու համար, որ հայերը ոչնչի չեն հասնի, նույնիսկ այլազգի լրագրողներին են պատվիրում հոդվածներ գրելու...
Լավրովը՝ ՌԴ-ում, Ավակովն՝ Ուկրաինայում, Ազնավուրը՝ Ֆրանսիայում և այսպես շարունակ...Իսկ շոու-բիզնեսի և սպորտի ոլորտների մասին էլ չեմ ասում...

Հ.Գ.Համոզված եմ, որ հաջորդ հայազգի գործարարի ծննդյան տարեդարձն արդեն կմեկնաբանվի Ադրբեջանի նախագահածին ընտանիքի աշխատակազմի կողմից...

Գագիկ Համբարյան

Կարդացեք նաև`

 60 տարում չկարողացա ռուսերեն սովորել, երեւի առաջիկա տասնամյակներում կսովորեմ. Արա Աբրահամյան

Ինչպես է Սերժ Սարգսյանը պարում Արա Աբրահամյանի ծննդյան տարեդարձին

Նիկոլայ Բասկովը հայերեն է երգել Արա Աբրահամյանի 60-ամյակի խնջույքին

Արա Աբրահամյանի 60-ամյակին Պեսկովը մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի

Սերգեյ Լավրովն ու Պեսկովը` Արա Աբրահամյանի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее