▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը հանդիմանեց Հրանուշ Հակոբյանին

armtimes.com-ը գրում էԱյսօր Երեւանի «Մոսկվայի տուն» բիզնես կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույնաշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի պահ շեղվեց միջոցառման բովանդակությունից եւ սկսեց շնորհավորական ուղերձ հղել Արա Աբրահամյանին ծննդյան 60 ամյակի առթիվ, որից հետո նվերներ հանձնեց նրան: Արա Աբրահամյանը նախ ասաց, որ իր մոտ Սովետական միության վերադարձի պատրանք առաջացավ, քանի որ նախկինում էր նման բան արվում, երբ ինչ-որ մի կարեւոր հյուր էին ունենում, նրան նվերներ էին հանձնում:

«Այսօր ծննդյանս օրը չի»,- հանդիմանեց Արա Աբրահամյանը: Հրանուշ Հակոբյանը շտապեց արդարանալ.«Պարոն Աբրահամյան, դուք ինձ հրավիրել եք ձեր ծննդյան օրը, չեմ կարողացել գալ, այսօր եմ հանձնում նվերը մեր ամբողջ նախարարության կողմից»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее