Ֆեյսբուքյան օգտատեր Սոֆյա Հովսեփյանն իր էջում լուսանկար է հրապարակել, որում ապրիլյան քառօրյայի մասնակիցներից մեկի ստացած պատվոգիրն է: Թվում է՝ տարօրինակ ոչինչ չկա:
Տարօրինակը սակայն այն է, որ զինվորը, ում տրվել է հետմահու պատվոգիրը, ողջ-առողջ է:
«Ի՞նչ է թաքնված այս պատվոգրի հետևում ...
Երեկ այս երիտասարդին՝ ով ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, կանչել են Կենտրոնի ոստիկանություն և տվել պատվոգիր...
թվով 50 հոգու և ԲՈԼՈՐԻՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ , երբ բոլորն էլ ողջ են ...
Ում վերահսկողության տակ է սա ՊՆ -ի, թե ՀԿ նախագահի ...
Սա էլ է խոսում մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին , որ անգամ չեն ուսումնասիրում ո՞վ ,ի՞նչ և ի՞նչու ...
Ապրող մարդուն հետմահու պատվոգիր շնորհել, կեցցե՛ք...:


