▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայց ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել

«Հայաստանին հաջողվել է զգալի դիվանագիտական հաղթանակի հասնել Արցախի ներկայացուցչին  ներառելով «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրգանովն ընդդեմ Հայաստանի» գործերի քննարկմանը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։ Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին Արցախի Հնարապետության դիրքորոշումը Արցախի ներայացուցիչների միջոցով հայտնելու անհրաժեշտությունը՝ սույն թվականի մարտին նախատեսված հանդիպման համար հայկական պատվիրակության կազմում ներառվել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻԵԴ –ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) Հայաստանի ներկայացուցչ Գեւորգ Կոստանյանը։

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի զոհերի եւ վիրավորների իրավունքների պաշտպանությանը, ապա դրա վերաբերյալ ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ: Հայաստանի կառավարությունը ծանուցվել է Եվրոպական դատարանի կողմից եւ պաշտոնապես ներգրավված է այդ գործերում՝ որպես երրորդ կողմ: Ադրբեջանի կառավարությունը նույնպես հայտարարել է, որ իրենք 500-600 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի: «Այս պահի դրությամբ Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ներկայացված 500 հայցերից ընդամենը 5-ով: Այսինքն 500-ից միայն 5 գործ է վարույթ ընդունվել: Իսկ ընդդեմ Ադրբեջանի՝ հայկական կողմից ներկայացված հայցերից 23 գործ արդեն վարույթ է ընդունվել»,-ասաց Գեւորգ Կոստանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее