Life.panorama.am-ը գրում է. Ժողովրդական երգերի կատարողներ Նարեկ Պողոսյանը, Եվա Եգանյանը, Սամսոն Պանյանը, Լուսինե Գասպարյանն ու Գրիգոր Միրզոյանը համատեղ տեսահոլովակով են հանդես եկել՝ այն նվիրելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
«Այս տեսահոլովակի աշխատանքները սկսեցինք ապրիլյան դեպքերից հետո՝ նախապես որոշելով, որ մեր այս համատեղ աշխատանքը պետք է նվիրենք արցախյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ հուսանք, որ այս երգը կոգեւորի մեր հայրենակիցներին ու բարձր կպահի մեր բոլոր հերոսների մարտական ոգին»,- նշեց Նարեկ Պողոսյանն ու պատմեց երգի ու տեսահոլովակի ստեղծման մասին.
«Այս հրաշալի երգի երաժշտության հեղինակն է կանադահայ ստեղծագործող Գրիգոր Բանանցը, ում հետ մինչ այս էլ թե ես, թե մասնակից մյուս երգիչները համագործակցություններ ունեցել ենք: Հենց Գրիգոր Բանանցի նախաձեռնությունն էր Պարույր Սևակի «Հայաստան» բանաստեղծությունը երգի վերածել, որն էլ հետո դարձավ տեսահոլովակ: Երգիչների կազմը պարոն Գրիգորը որոշեց, քանի որ ինչպես նշեցի՝ գրեթե բոլորիս հետ արդեն ուներ համագործակցություն և ծանոթ էր մեր կատարումներին։ Երգի կերտման գործում իր մեծ դերն է ունեցել նաեւ Տարոն Ավետիսյանն, ով զբաղվել է գործիքավորմամբ ու ձայնագրությամբ»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում