▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմի տարելիցին Բաքուն յուրահատուկ սադրանք է նախապատրաստել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ ընդդեմ Լալա-Թեփեի, ՌԴ-ն՝ կողմ։ Ապրիլյան պատերազմի տարելիցին Բաքուն յուրահատուկ քարոզչական սադրանք է նախապատրաստել՝ հրավիրելով երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին մասնակցելու մեկ տարի առաջ զավթած Լելե-Թեփե բարձունքի մատույցներում գտնվող Քյուչուկ գյուղի վերաբնակեցման տոնակատարությանը։

Ընդ որում՝ գյուղի կառուցմանը Բաքուն տրամադրել է նախանձելի գումար՝ 3 միլիոն դոլար։ Սակայն ԱՄՆ և ԵՄ մի շարք դեսպաններ հրաժարվեցին այս քարոզչական ներկայացմանը՝ գիտակցելով Արցախյան կարգավորման ենթատեքստում սեփական պատասխանատվությունը և նման նաաձեռնության սադրիչ բնույթը։ Միաժամանակ, Ալիևի հրավերը պատրաստակամոթյամբ ընդունեցին Հայաստանի «դաշնակիցներ» համարվող ՀԱՊԿ երկրների դիվանագետները, առաջին հերթին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը։ Ողբերգական քառօրյա պատերազմի տարելիցին դիրքորոշումների նման տարբերությունը շատ բան է ասում հայության արժանապատվության և Արցախյան խնդրի լուծման հանդեպ Արևմուտքի և Ռուսաստանի վերաբերմունքի մասին»։

Տիգրան Խզմալյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее