Վռամշապուհ արքայի, Ապրիլյան հերոսների, Քըրք Քըրքորյանի անվամբ փողոցներ չենք ունենա: Երևանի ավագանու այսօրվա նիստում պարզ դարձավ, որ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցն «Ելք»-ն առաջարկում էր անվանափոխել Վռամշապուհ արքայի անվամբ, Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը՝ անվանակոչել Ապրիլյան հերոսների անվամբ,Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի (Երևան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչև Դավիթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը) փողոցն անվանափոխել հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։


