2016 թվականին մարտի վերջերին Իլհամ Ալիևի հրամանով համաներում շնորհվեց մի շարք հանցագործների, որոնք ազատ արձակվեցին մի պայմանով՝ պետք է մասնակցեին ապրիլյան մարտերին, ովքեր ողջ կմնային կարող էին տուն գնել, մյուսներն էլ տարիներով բանտի պատերի ներսում ապրելը կփոխարինեյին հերոսի մահով ընկնելու հետ ու ընտանիքի անդամները ամիսը մեկ թոշակ կստանային: Այդ ժամանակ ազատ արձակվեցին մոտ 600 հանցագործ, որոնց մեծ մասը մարդասպաններ ու ամբողջ կյանքը թմրանյութի մեջ կործանած անձիք էին:
Սրանց մի մասը հատուկ ջոկատայինի անվան տակ սատկեցին Արցախի հող մտնելու փորձ կատարելու ժամանակ, մյուս մասը պարզապես փախան մարտերից:
Գրեթե մեկ տարի անցել է այդ օրվանից ու հիմա Իլհամ Ալիևը արդեն 450 հոգու համաներմանը դրական պատասխան է տվել: Ընդհանուր ներկայացվել է 950 հոգու համաներման դիմում ու երևի մինչև մարտի վերջ բոլորին Ալիևը ազատ կարձակի: Հիմա երևի բանակցությունների մեջ է, թե ում ինչպես կարող է օգտագործել:
Իհարկե սրանց մեծ մասին կրկին ուղարկելու է սահման՝ մեր տղերքի համար, որպես քայլող թիրախ ծառայեցնելու: Նովրուզ բայրամի տոնի առթիվ ադրբեջանցիները ակտիվանում են դիրքերում ու այդ ընթացքում պետք է ավելի զգոն լինել, քանի որ երիտասարադ ադրբեջանցիներին ընկերանալու են գնալու իրենց տարիքով հայրենակիցները, ովքեր պոտենցիալ մարդասպաններ են:


