Ռոբ Քարդաշյանն իր միկրոբլոգում քույրերի՝ Քիմ և Քլոե Քարդաշյանների նման, գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին: Ռոբը նաև հրապարակել էր Ծիծեռնակաբերդի լուսանկարը:
«1915-ի ապրիլի 24-ին 1.5 միլիոն հայերի կոտորեցին Օսմանյան կայսրությունում: Սա շատ կարևոր հիշատակի օր է ինձ և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար: Մենք պետք է միասին լինենք և նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:
Կարդացեք նաև` Մենք պետք է միասնական լինենք՝ հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան
Հպարտ եմ, որ հայ եմ. չեմ հավատա, որ նախնիներիս պատմությունն ուռճացված է. Քլոե Քարդաշյան