▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 19-ին Օրրանը նշեց իր հիմնադրման 18-րդ տարեդարձը

 

Ապրիլի 19-ին Օրրանը նշեց իր հիմնադրման 18-րդ տարեդարձը: Այս տարիների ընթացքում Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը օգնության ձեռք է մեկնել հազարավոր կարիքավոր երեխաների՝ կտրելով նրանց փողոցներից և մուրացկանությունից, տալով կրթություն, դաստիարակություն և լավատեսություն իրենց ապագայի հանդեպ: 

Մի փոքրիկ շինության մեջ սկսելով 16 երեխաներից՝ այժմ Օրրանն ունի երկու կենտրոն՝ Երևանում և Վանաձորում, որտեղ հաճախում են շուրջ 250 կարիքավոր երեխա և 100 միայնակ տարեց: Նրանք օգտվում են ամենօրյա սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական և մշակութային համալիր ծառայություններից:

Մենք էլ ենք միանում Օրրանին ուղղված բազմաթիվ բարեմաղթանքներին՝ հավելելով արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее