▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի մասին պատմող նոր ֆիլմի թրեյլերը

Universal Pictures ընկերությունը ներկայացրել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի մասին պատմող նոր՝ «Սթիվ Ջոբս» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորել է Մայքլ Ֆասսբենդերը: Ֆիլմի ռեժիսորն է Դենի Բոյլը, ով նաև  «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի ռեժիսորն է: Տեղեկացնենք, որ «Սթիվ Ջոբս» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հոկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ մինչ այս մեծ էկրաններին էր հայտնվել «Джобс: Империя соблазна» ֆիլմը, որում Ջոբսին մարմնավորել էր հոլիվուդյան դերասան Էշթոն Քաթչերը:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее