▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապեր, կատակ ես արե՞լ․ խոստացել էիր, որ 2025-ին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն»․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․
Ձերոնց՝ ՔՊ և Արամ Զավենի Սարգսյանի համար, արդեն օրինաչափություն է, որ մանկապարտեզները փակում ու մոռանում են տեղը, բայց մի անհամեստ հարց էլի, եթե կարելի է․ ի՞նչպես կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեք։
Անկեղծ պատասխանեք՝ պահել եք, որ նախընտրական ժամանակ նորից խոստանա՞ք այս 3 մանկապարտեզների վերանորոգումը ( N 40, 41, 42 )։
Թե բա սիրում ենք ձեզ ժողովուրդ, ԼՈ՞ՒՐՋ
Տիգրան Ավինյան, Տիկ, ապեր նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025 թվականին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն (կատա՞կ ես արել ապեր)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее