«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ համաձայն նախագծի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և 17 նախարարից։ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այլևս չի լինելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: «Վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև՝ Չե՞ք կարծում, որ նախարարները դառնում են վարչապետի զինվորիկներ. Ի՞նչ պատասխանեց Դավիթ Հարությունյանը


