▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անխոնջ են տղերքը ու չեն տրտնջում...Սոնա Ռուբենյանի հուզիչ գրառումը բանակի օրվա առիթով

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, շնորհավորել է հայկական բանակի 25 ամյակը,  համացանցում տարածելով մոր՝ Արմինե Սարգսյանի բանաստեղծությունն ու օրերս հայոց բանակ զորակոչված եղբոր՝ Արթուրի  լուսանկարը:

 

 

 

 

 

«Շնորհավոր 25 ամյակդ Հայոց անսասան բանակ, շնորհավոր ձեր տոնը մեր եղբայրներ ու հայրեր...

Խաղաղ է երկիրն իմ, քնած են մարդիկ,
Անդորր է չորս կողմը, գիշեր է մթին, 
Հայաստան աշխարհն ու Արցախը շեն 
Անհոգ ու հանգիստ խոր քուն են մտել:
Անվախ է ազգս, քանզի թիկունքում 
Հայոց անսասան բանակն է անքուն:
Անխոնջ են տղերքը ու չեն տրտնջում, 
Հայրենի տունն ու հողն են պահպանում:
Հանգիստ է խիղճը հայ մարտիկների, 
Պետք չէ նրանց հարամն օտարի, 
Չեն թողնի անգամ թշնամու հավքը մեր հողը մտնի: 
Մտախոհ են մայրերը հայ զինվորների, 
Բայց նրանք գիտեն, որ կորյուններ են բանակին տվել,

Փորձություններում` քաջ առյուծներ են որդիքը դարձել: 
Հպարտ են հայրերը, քանի որ գիտեն, 
Որ որդիները իրենց պատիվը գետնով չեն տվել: 
Իսկ ծոցատետրում պահված երկտողում 
Վաղուց փայփայած կարոտն է սառել, 
Սիրած աղջկա դիմանկարը 
Զինվորի սրտում խթան է դարձել...
Մեր ժողովրդի հավաքական ուժ, 
Մեր որդիներից կազմված անառիկ կառույց, 
Հավերժ անսասան մեր բանակ հայոց:

Հեղ` Արմինե Սարգսյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее