BlogNews.am-ը գրում է. Ադրիանա Գալստյան, հեռուստադիտողի համար՝ պարզապես «Ֆուլ Հաուսի» Էլլա, ով սիթքոմում հայտնվեց վերջերս: Ադրիանան սովորում է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հայերեն-անգլերեն թարգմանություն բաժնի երրորդ կուրսում:
.jpg)
- Քեզ հանրությունը սկսեց ճանաչել «Ֆուլ հաուս» սիթքոմից, արդյո՞ք այն դերը, որը դու կերտում ես, այն է, ինչ քեզ մոտ լավ է ստացվում։
- Իմ կարծիքով` այո, սկզբում մտածում էի, որ չեմ կարող հաղթահարել, բայց հետո ամբողջությամբ մտա կերպարի մեջ և հասկացա, որ դա իմն է: Բայց ասեմ, որ ոչ մի ընդհանրություն չկա իմ և Էլլայի միջև: Չնայած Գոռ Վարդանյանի ֆիլմում դրական դեր եմ ունեցել, բայց այս անգամ ինձ փորձեցի բացասական կերպարում։ Ասեմ, որ ինձ դուր եկավ: Ես պարզապես սիրում եմ լինել տարբեր։
- Հաճա՞խ ես նայում քո մասնակցությամբ սերիաները։
- Այո, միշտ, քանի որ պետք է նայես, որ փորձես տեսնել քո սխալները, թերությունները՝ սկսած արտաքինից, վերջացրած խաղով: Ես ինքնաքննադատ եմ և իմ մեջ շատ բան եմ փորձում փոխել: Տաքարյուն եմ, շատ եմ բորբոքվում, բայց ինքս իմ մեջ արդեն հանգստություն եմ եմ մտցրել, ունեմ կամքի ուժ և բավականին համարձակ եմ: Թող մեծամիտ չհնչի, բայց իմ տարիքի համեմատ ես շատ բաների եմ կարողացել հասնել իմ ուժերով:
.jpg)
- Երբ մարդ մի քիչ սկսում է հայտնի դառնալ, կողքին հայտնվում են շատ ընկերներ, ովքեր ժամանակին երես էին թեքել կամ կորել էին: Արդյո՞ք քո դեպքում էլ է այդպես։
- Ես փոքր տարիքում շատ շուտ էի վստահում մարդկանց, իսկ հիմա միանգամից կարողանում եմ հասկանալ, թե ով է ինձ հետ անկեղծ, իսկ ով` ոչ: Փառք Աստծո, իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ինձ հարգում են, սիրում են, և այդ ամենը փոխադարձ է: Իսկ այն մարդկանց, ովքեր ուզում են ինձ հետ ընկերություն անել այն բանի համար, որ ես դերասանուհի եմ, նորմալ եմ վերաբերվում, բայց չեմ կարող ինձ մոտ թողնել:
- Տղաների դեպքում է՞լ ես զգուշանում, նրա՞նց էլ մոտ չես թողնում:
-Մինչև հայտնի դառնալն էլ ես տղաների կողմից նվերներ և առաջարկություններ ստանում էի, բայց ես ոչ ոքի շանս չեմ տալիս, քանի որ մեր տղաների մտածելակերպը մի քիչ այլ է, երբ ընդունում ես նվերը, մտածում են, որ ցանկանում ես շփվել: Հիմա իմ սիրտն ազատ է, գիտեք՝ ես պարզապես կարծում եմ, որ հիմա դրա ժամանակը չէ, քանի որ ես ավելի շատ զբաղված եմ իմ ուսմամբ և աշխատանքով: Իսկ երբ գրում են, ես պարզապես չեմ պատասխանում։
.jpg)
- Կա՞ն բնավորության գծեր, որոնք տղամարդը պարտադիր պետք է ունենա, որպեսզի լինի քո կողքին։
- Ես իդեալներ չեմ ստեղծում, այն տղամարդը, ով կլինի իմ կողքին, պետք է համարձակ, առատաձեռն, բարի և խելացի լինի:
- «Ինձ նվերներով չես կարող գնել». հենց այս արտահայտությունն են անում հաճախ աղջիկները, դու է՞լ ես նվերների հանդեպ անտարբեր։
- Շքեղ նվերներ յուրաքանչյուրն էլ կարող է անել, բայց գուցե դա չլինի անկեղծ, բայց կարող է մեկը, ում ես շատ սիրեմ, պարզապես մի արտահայտություն անել, օրինակ՝ կմրսես, հագի, ու դա ինձ համար ավելի մեծ նշանակություն ունենա, քան ծաղիկները: Մինչ օրս նյութականն ինձ համար կյանքի կարևոր գրավականը չի եղել։
- Այսինքն՝ երկնքում աստղ նվիրելը կարող է քեզ ընդհանրապես չուրախացնե՞լ։
- Գիտեք, սուտ կլինի, եթե ասեմ, որ հաճելի չի լինի, բայց միայն այն դեպքում, եթե դա լինի անկեղծ:
.jpg)
- Նկատել եմ, որ քեզ հաճախ են ընդգրկում ամենացանկալի, ամենասեքսուալ տասնյակներում, իսկ դու ո՞ր տասնյակում կուզեիր լինել:
- Իհարկե հաճելի է, որ ուրիշ հայուհիների կողքին կա նաև իմ անունը, բայց դա ինձ չի պարտավորեցնում, ես ինձ դրանից լավ եմ զգում: Կա դրա հակառակ կողմը. իմ անունով բացում են այլ էջեր, ուրիշ անուն-ազգանուններ՝ իմ նկարներով: Ես դրանից զայրանում եմ, ես, օրինակ, կցանկանայի հայտնվել «ամենականացի հայուհիների» տասնյակում, որովհետև այսօր կանացիությունը կնոջ համար առաջին կարևոր գրավականն է:
- Որքանով քո հետ առիթ եմ ունեցել շփվելու, դու միշտ ժպտում ես, բայց ասում են՝ ուրախ մարդիկ շատ բան են թաքցնում:
- Պարզապես ես սիրում եմ երջանկացնել ուրիշներին, սիրում եմ, որ իմ կողքի մարդիկ իրենց լավ են զգում: Կան շատ մոտ մարդիկ, որ տեսնում են՝ ես տխուր եմ, ասում են՝ դու քեզ նման չես, քեզ այսպես չի սազում: Տխուր Ադրիանան շատ տխուր չի լինում, ես հասկանում եմ, որ այս կյանքում ամեն ինչն էլ մարդու համար է: Իհարկե, լինում են բաներ, որ հիասթափեցնում են, օրինակ՝ սուտը և դավաճանությունը, բայց ամեն ինչն էլ անցողիկ է:
.jpg)
- Դու մեր նախնական զրույցում ասել էիր, որ ցանկանում ես լինել «Victoria`s Secret»-ի մոդելներից մեկը, արդյո՞ք մտածում ես մոդելային կարիերա սկսելու մասին։
- Դա ինձ համար նպատակ է, իհարկե մոդել չեմ կարող լինել, քանի որ չունեմ համապատասխան հասակ, բայց ֆոտոմոդել լինել կարող եմ: Երգ, մոդելինգ և դերասանություն. սրանք այն երեք բաներն են, որոնցով ուզում եմ զբաղվել: Ես բոլորին էլ հասնելու եմ: Դերասանությունն ինչ-որ չափով արդեն փորձել եմ, բայց սիրում եմ ամեն ինչ անել շատ լավ, չեմ սիրում թերի բաներ: Ուսումս ավարտելուց հետո միանգամից կխորանամ մոդելինգի մեջ, բայց չեմ ուզում մի գործս կիսատ թողած՝ անցնեմ մեկ ուրիշի: Իհարկե, ունեմ հիմա առաջարկներ տեսահոլովակներում, գովազդներում նկարահանվելու, բայց այսպես ասեմ՝ չեմ հագեցել դերասանական աշխատանքից: Իմ երազանքն այն է, որ իմ ծնողները մինչև խոր ծերություն իմ կողքին լինեն:
- Երբ նախապատրաստվում էի քեզ հետ հարցազրույցին, պարզեցի, որ քո իրական անունը ոչ թե Ադրիանա է, այլ Ժաննա: Ինչպե՞ս կմեկնաբանես դա։
- Բացում ենք փակագծերը. իմ անձնագրով անունս եղել է Ժաննա, բայց կար մի խնդիր, որի մասին ես չեմ կարող խոսել, բայց հենց դրա պատճառով վերանվանվեցի Ադրիանա: Այսպես ասեմ՝ իմ ծնողն ինքն է ցանկացել, որ ես լինեմ Ադրիանա, տանը մայրիկս ինձ Ադրիանա է դիմում, լինում է, որ երբեմն շփոթվում է, բայց ես արդեն Ադրիանա եմ բոլորի համար: Եթե չգիտեն, ասեմ, որ չափահաս դառնալուց հետո միայն կարող ես անձնագիր փոխել, շուտով կստանամ նոր անձնագիրս՝ արդեն Ադրիանա անունով: Ես իմ անվանը չէի հարմարվում, ունեմ բարեկամուհի, ում անունն Ադրին է, այդպես էին ուզում ինձ անվանել, բայց էլի գնանք Victoria`s Secret-ին, քանի որ իմ սիրելի մոդելներից մեկն Ադրիանա Լիման է, որոշեցի, որ անունս պետք է լինի Ադրիանա: Ես, իհարկե, կուռքեր չունեմ, ես չեմ ցանկանում նմանվել ոչ ոքի, միակ մարդը, ում ես ցանկանում եմ նմանվել, իմ մայրն է: Արտաքինով ինչ-որ չափով նման եմ նրան:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում