▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, պռոստը անթույլատրելի ա. վարչապետի խիստ հանձնարարականը` Վլադիմիր Գասպարյանին

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություններ մատուցող տաքսիստներին: Ըստ նրա՝ մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին, և նրանց գործունեությունը խիստ մտահոգիչ է:

«Բոլորս էլ գիտենք անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի փոխարեն ցույց տվող վարորդներին: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք, որ վարորդի տեսքը լինի պատշաճ»,- ասաց Կարապետյանը:

Նա հանձնարարեց Վլադիմիր Գասպարյանին ուժեղացնել լիցենզավորման գործընթացի հսկողությունը։ 

«Պարո'ն Գասպարյան, ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ քայլեր: Քսան, երեսուն հազար դրամով տանում են Մալաթիա- Սեբաստիայով պտտում, բերում են Երևանյան Լիճ` որպես Սևանա լիճ ցույց տալիս»,- ասաց վարչապետը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնեց, որ իրենք ամենօրյա աշխատանքով փորձում են կարգավորել դաշտը: «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատապարտված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց լիցենզիա տալը, մենք մաքրում ենք, բայց էլի լիցենզիաներ են տրվում»,- ասաց ոստիկանապետը:

Վարչապետն արձագանքեց.«Հստակ կանոնակարգեք այդ դաշտը: Մենք չպետք է բարդացնենք բիզնես դաշտը, բայց պետք են հստակ հայտանիշներ: Ապահովեք «Զվարթնոց»-Երևան տրանսպորտ, համապատասխան գնացուցակներ դրեք, որ ամեն մեկն ինչ գին ուզենա` չդնի»:

Վարչապետի այլ հանձնարարականների մասին՝ ստորև՝ տեսանյութերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее