▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտերություն, ո՞վ է պատասխանատու այս անտերության համար

ՀՀ Կառավարությունը   մի կողմից քամուն է տալիս պետբյուջեն, մյուս կողմից՝ կրճատում աշխատատեղերը՝   բյուջեն լցնելու նպատակով: 

2015թ. պետբյուջեի «Կրթական օբյեկտների հիմնանորոգում»  ծախսային  ծրագրով նախատեսվել է  Երևանի  5  դպրոցների   հիմնանորոգում, որոնց թվում է  Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցը, որի կապալառու կազմակերպությունն է եղել «Կանժիլստրոյ»  ՍՊԸ-ն:  Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321մլն621.հազ.  դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ  ծրագրով  նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն ենք, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև հիմնանորոգումը վաղուց  դադարեցվել է, շինարարները  կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում: Մի մասնաշենքն   առանց տանիքի է ու  պատերը գաջել են առանց տանիքի, այսինքն  ներդրված գումարն արդեն   անձրևը  տարել է:

Այս մասին նամակ  եմ գրել նաև Երևանի քաղաքապետին, քանի որ դպրոցը  քաղաքապետարանի ենթակայության տակ է և Երևանի մասին ՀՀ  օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետով Երևանի քաղաքապետը կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները: Փաստորեն կառավարության ծրագիրը չի    կատարվել, հայտնի չէ, գումարը ծախսվե՞լ է  կամ ո՞ւր է: 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարանների երեխաներ  2-րդ հերթով են հաճախում դպրոց, իսկ ՀՀ վարչապետը դպրոցների տնօրեններից  պահանջում է վերացնել 2-րդ հերթը: Այս դպրոցի պարագում   2-րդ  հերթը վերացնելը պետք է պահանջել   ՀՀ կառավարությունից:

Անտերություն,  ո՞վ է   պատասխանատու այս անտերության համար:

ՀՀ կառավարությունը:

Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք»  խմբակցության անդամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее