Երիտասարդ ճարտարապետները կարծես թե արդեն շնչահեղձ են լինում՝ տեսնելով շարունակ արվող ճարտարապետական անճաշակ լուծումները:
-Օրեցօր նոր բարձրահարկ շենքեր են կառուցում Հրապարակին հարող տարածքում, խլում են մոնումենտալությունը: Այս ամենի հիմքում նյութապաշտությունն ու կոմերցիոն շահերն են: Վերջերս քննարկվում էր Արամ Մանուկյանի արձանի հարցը:
Զարմանալի է, որ սովորական արձանը տեղադրում են աստիճանների վրա, այնինչ կարելի էր տեղադրել այլ հատվածում: Չէ՞ որ այդ գեղեցիկ, օրիգինալ տուֆե սալերը ափսոս են, այսօրվա դրությամբ դրանք շռայլություն են: Նման մեծ լայնությամբ սալեր երևի միայն Եգիպտոսի բուրգերի քարերն ունեին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Ստեփանյանը:
Հարցին՝ ուշացած չէ՞ նրանց մտահոգությունը, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց.
-Մենք սա կասեցնելու միտում չունենք, ուղղակի ուզում ենք ասել, որ հանրությունն անտարբեր է, ինչը հանգեցնելու է մշակութային շերտերի շարունակական վերացմանը:


