▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտանելի է, երբ աղջիկներն օգտագործում են «ախչի», «հորս արև» և «ազիզ» բառերը. Լիա Զախարյան

Blognews.am-ը  գրում է. Ի՞նչ հետաքրքրություններ ունի ժամանակակից հայ երիտասարդությունը, ի՞նչ են հասկանում հայ աղջիկները նորաձև լուք ասելով, ինչպե՞ս փոքր քաղաքից գալ մեծ քաղաք ու դառնալ դերասանուհի․ այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ կայքը հարցազրույց է ունեցել մեր էկրանների ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհիներից մեկի՝ Լիա Զախարյանի հետ։ Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Ծնվել, մեծացել ես Գորիսում: Բա՞րդ էր քեզ համար Երևան բերող ճանապարհը:

- Անգլերենս բարձր մակարդակի հասցնելու համար մայրս դեռ ութերորդ դասարանից ինձ ամիսը մեկ անգամ Երևան էր բերում: Մեծ քաղաքն ինձ միանգամից էր գրավել: Հետո ընդունվեցի Բրյուսով ու մամայիս հետ եկա Երևան: Մամաս միշտ հետս է եղել, երևի դրա համար էլ դժվարություններ այդքան էլ չեմ ունեցել:

- Բառեր, որոնք երբեք չես օգտագործում քո խոսակցականի մեջ:

- Անտանելի է, երբ աղջիկներն օգտագործում են «ախչի», «հորս արև» և «ազիզ» բառերը: Իրոք գռեհիկ է: Կանացիությունը պակասում է ժամանակակից աղջիկների մեջ, և խոսքը բոլորովին էլ արտաքինի մասին չէ: Չգիտեմ ինչ է դա՝  դաստիարակության պակաս, թե համացանցի ազդեցություն․ որտեղ էմոցիաներ պետք չեն, դու ուղղակի գրում ես բառեր: Իսկ կինը առաջին հերթին պետք է առանձնանա իր կանացիությամբ, հեզությամբ, հայացքով՝ վերջապես:

- Մեծացել ես ավանդական հայկական, գորիսեցու ընտանիքում: Հայրդ ինչպե՞ս վերաբերվում քո մասնագիտությանը:

- Սկզբում ոչ մի կերպ չէր հարմարվում, իսկ հիմա արդեն հարմարվել է, մեկ-մեկ էլ հացրնում է, հետաքրքրվում է գործերիցս: Ասում են, որ էկրանին ինձ տեսնելիս էլ գոհ ժպտում է, բայց բան չի ասում)): 

- Եթե ընտրության առաջ լինես՝ ընտանիք կամ մասնագիտություն, ո՞րը կընտրես։

- Կար մի շրջան, երբ ես ընկեր ունեի: Սիրահարված էի այնքան, որ եթե նա պահանջեր, որ չնկարահանվեմ, ես այդպես էլ կանեի: Բայց նման բան չկար: Հակառակը, նրան դուր էր գալիս այն, ինչով ես զբաղվում եմ: Կարծում եմ՝ հետագայում էլ նման խնդիրներ չեն լինի իմ կյանքում: Իսկ եթե լինի, հավանաբար ընտանիքը կընտրեմ: Ես շատ եմ ուզում ունենալ գեղեցիկ, հայկական ընտանիք, իսկ ամուսինս անպայման հայ պետք է լինի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее