▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուշկա Մարգարյանն առաջին անգամ Ձմեռ պապիկին նամակ է գրել

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Անուշկա Մարգարյանը դեռ չի որոշել՝ Ամանորը կանցկացնի Կապանում՝ ծնողների հետ, թե Երևանում՝ քույրիկի և սիրելիի հետ: Կայքին Անուշկան պատմել է Ձմեռ պապին առաջին անգամ նամակ գրելու, Նոր տարվա հեքիաթին հավատալու և գալիք տարվա համար իր ու սիրելիի ծրագրերի մասին:

«Քանի որ արմատներով Կապանից եմ և ծնողներս էլ այնտեղ են ապրում, ուստի շատ եմ ցանկանում Ամանորն անցկացնել ծնողներիս հետ, չէ որ ընտանեկան այդ օրը տանը տիրող ջերմությունն անփոխարինելի է, բայց նկարահանումները դեռ շարունակվում են, ուստի չգիտեմ կկարողանա՞մ արդյոք գնալ Կապան, թե ոչ: Այստեղ ապրում եմ քույրիկիս ընտանիքի հետ, եթե այնպես ստացի, որ Ամանորն անցկացնեմ Երևանում, կրկին ուրախ կլինեմ, քանի որ այդպես կլինեմ քույրիկիս ընտանիքի և սիրելիիս կողքին»,- նշել է Անուշկա Մարգարյանը:

Դերասանուհու խոսքերով՝ իր կյանքում միստիկան անպակաս է, ուստի Ամանորին կհետևի նման խորհրադավոր երեւույթներին.

«Ես ուղղակի չեմ կարող չհավատալ միստիկ երևույթներին, քանի որ իմ կյանքում այն անպակաս է. շատ բաներ եմ կանխազգում և դրանցով առաջնորդվում, ընդ որում ապացուցված բան է, որ 90 տոկոսով դրանք ճիշտ են դուրս գալիս: Այո, դա գիտակցությունից դուրս է, բայց և իրական, որ այդ երևույթները համապատասխանում են ճշմարտությանը, իհարկե, շեշտեմ, որ սա սնահավատություն չի նշանակում: Նոր տարվա գիշերը 12 զանգերի ժամանակ երազանք եմ պահում՝ հավատալով, որ այն անպայման կիրականանա»,- նկատել է նա:

Քույրիկի 4-ամյա և 6 ամսական բալիկների հետ Անուշկան մոտ օրերս կզարդարի խորհրդանշական տոնածառը: Մեր այն հարցին, թե դերասանուհին ե՞րբ կզարդարի իր սեփական տոնածառը, պատասխանել է.

«Չգիտեմ, թե երբ կգա այն օրը, երբ իմ ընտանիքի տոնածառը կզարդարեմ, ես և Ավետիքը դա թողել ենք Աստծո կամեղցողությանը»:

«Նոր տարին իմ ամենասիրած տոնն է, այն շատ ավելի եմ սիրում, քան ծննդյանս օրը: Ի տարբերություն անցյալ տարվա, երբ կարծես թե չզգայի, որ տոներն են մոտենում, այս տարի դեկտեմբերի 1-ից մեծ ոգևորությամբ եմ սպասում տոներին, իսկապես շատ եմ սիրում այս տոնը»,- նկատել է նա ու բացել իր գաղտնիքը.

«Անկեղծ ասած, ես իմ ողջ կյանքում Ձմեռ պապիկին նամակ չեմ գրել, և այս տարի առաջին անգամ որոշեցի նամակ գրել նրան, բայց թե ո՞ւմ միջոցով եմ այն փոխանցել և ի՞նչ եմ ցանկացել նրանից, այ դրա մասին չեմ խոսի»,- ծիծաղելով նկատել է դերասանուհին:

Ամանորին Անուշկան սիրում է և նվերներ ստանալ, և անակնկալներ պատրաստել սիրելի մարդկանց համար: Մեր այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում նվիրել սիրելիին՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանին, դերասանուհին նշել է.

«Անկեղծ ասած՝ մենք միշտ գուշակում ենք, թե ինչից առավել շատ կուրախանանք և միշտ իրար նվիրում ենք ցանկալի նվերներ: Իհարկե, չեմ ասի, թե ինչ եմ ուզում գնել սիրելիիս, բայց կարծում եմ, այս անգամ էլ երկուսս էլ սխալված չենք լինի և կրկին հաճելի նվերներ կընտրենք իրար համար: Թեպետ նա ինձանից առավել ճիշտ է գուշակում ու գլխի ընկնում, չէ որ շախմատիստ է՝ մի քանի քայլ առաջ է մտածում»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее