▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուշկա Մարգարյանը գաղտնի ամուսնացե՞լ է

Life.panorama.amգրում է.  Դերասանուհի Անուշկա Մարգարյանը օրերս հարսի զգեստով լուսանկար է հրապարակել, ինչը նոր քննարկումների պատճառ է դարձել: Շատերի կարծիքով, Անուշկան եւ իր սիրելին՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանը գաղտնի ամուսնացել են:

Ճերմակ զգեստի հետքերով՝ Life.panorama.am-ը կապ հաստատեց Անուշկայի հետ: Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց.

«Իրականում նման բան չկա, մենք դեռ չենք ամուսնացել, դա ուղղակի «Առաջնորդները» հեռուստասերիալից արված կադր է, երբ ես ըստ սցենարի ամուսնանում էի: Պետք է ասեմ, որ սա իմ առաջին հարսի զգեստը չէ, մինչ այս էլ կրկին ֆիլմի նկարահանումների համար ես հագել եմ հարսի զգեստ»:

Հարցին, թե Անուշկան չի՞ հավատում ժողովրդի շրջանում տարածված կարծիքներին, թե մինչ ամուսնանալը լավ նշան չէ հարսի զգեստ հագնելը, դերասանուհին պատասխանեց.

«Իհարկե, ոչ: Ես սնահավատ չեմ, եթե այդպես լիներ, պետք է մարդիկ ձեռնաշղթաներ էլ չկրեն, բայց մենք դերասան ենք եւ յուրաքանչյուր իրավիճակում կարող ենք նկարահանվել: Կարծում եմ, ժողովրդական մյուս հայտնի ասացվածքը, թե «Լինող բանը կլինի», այս պարագայում ավելի ճիշտ է »:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее