Գյումրու թատրոնի նախկին սպիտակ շենքը կվերանորոգվի ու շահագործման կհանձնվի: Կառույցը տրվելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին: Գործադիրն է որոշել շենքը վերածել կրթական հաստատության: Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի հաջորդ շաբաթ: Այն շահագործման կհանձնվի 1.5 տարի անց: 150 տարվա պատմություն ունեցող շենքը կառուցվել է ալեքսանդրապոլցիների ներդրումներով:
Ժամանակի ընթացքում այն ծառայել է որպես մշակութային կենտրոն և եղել է համերգների, գրական երեկոների, բաց քննարկումների, պոեզիայի ժամի, թատերական ներկայացումների անցկացման հիմնական վայրը: «Անուշ» օպերան առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել այստեղ` 1912թ.-ին:
ՑԱՅԳ-ի տեսանյութը


