Հաղորդում հանցագործության մասին:
18.06.2017թ. Նոր Նորքի Թոթովենց 3/9 հասցեի կանաչ տարածքում անօրինական ծառահատումների մասին
Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներից, ովքեր առավոտյան իրենց շենքի հարակից պուրակում հայտնաբերել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ: Կտրված ծառերի մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել ապօրինի ծառահատումն այդ տարածքում:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ


