|
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասել, թե Թուրքիայի կառավարությունը հայերիս ցեղասպանության է ենթարկել քրիստոնյա լինելու պատճառով, սխալ է և անպատասխանատու։ Հայոց ցեղասպանությունը կրոնական պատճառ չուներ։ Դա Թուրքիայի դաշնակիցների հետ համաձայնեցված, թուրքական պետության կողմից կազմակերպված հանցագործություն էր՝ հայերին վերացնելու, հողը և ունեցվածքը զավթելու համար։ Հակոբ Կարապետյանն էլ նույն թեմայով գրել է․ Այսօրվա երկու արդիական հարցազրույցների կապակցությամբ (թեպետ դեռ ամբողջը չեմ տեսել) ունեմ ասելու հետեւյալը. Հայոց ցեղասպանության հիմնական պատճառը մեր քրիստոնյա լինելը չի եղել։ Ցեղասպանության գլխավոր պատճառը եղել է այն, որ հայերը ազատություն, եւ անկախություն էին ուզում եւ նրանց այդ մղումը խրախուսվում էր Թուրքիայի հակառակորդների կողմից։ Այսինքն, հայերի ու Օսմանյան կայսրության կոնֆլիկտի գլխավոր պատճառը քաղաքական է։ Դրա մասին պետք է խոսել առանց երկնչելու, որովհետեւ մեր քաղաքական նկրտումները թուրքերին ցեղասպանություն գործելու իրավունք չէին տալիս։ Այո, մեր քրիստոնյա լինելը կապ ուներ, առնվազն այնքանով, որ հայերը Օսմանյան կայսրությունում իրավազուրկ էին այդ թվում որպես անհավատ քրիստոնյաներ։ Բայց կրոնական գործոնի երկրորդական լինելու մասին է վկայում նաեւ այն, որ հայերի հարցը լուծելուց հետո արդեն հանրապետական Թուրքիայ հալածանքներ սկսեց քրդերի դեմ։ Ինչու՞ է Անկարան արդեն հարյուր տարի պայքարում քրդերի դեմ. չէ՞ որ նրանք քրիստոնյա չեն, մուսուլման են, այն էլ թուրքերի նման «ճիշտ» սյուննի մուսուլման։ Պատասխանը նույնն է, ինչ հայերի դեպքում՝ որովհետեւ քրդերը ազատություն, ինքնավարություն ու անկախություն են ուզում։ Հասկանալի է, Թաքեր Կառլսոնի լսարանին գրավելու համար է առաջ մղվում քրիստոնյա-մուսուլման հակասությունը, բայց սա ոչ միայն պատմականորեն կոռեկտ չէ, այլեւ ավելորդ «պամեխներ» է մտցնում մեր հարեւանների հետ մեր հարաբերությունները հասկանալու եւ հետեւաբար, եզրակացություններ անելու հարցում։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ապա «ոչմիթիզակությունը» մերժելու մասին նրա հավաստիացումները կարելի կլիներ լուրջ ընդունել, եթե նա իր պաշտոնավարման շրջանում ու առավելեւս, իր հրաժարականից հետո, մինչեւ պատերազմն ընկած շրջանում իր ձեռքի տակ եղած լրատվամիջոցներով ոչմիթիզականության ագրեսիվ քարոզ անելիս չլիներ։ Դեռ հարցազրույցներն ամբողջական չեմ նայել, գուցե էլի դիտարկումներ լինեն։ |
«Աններելի անգրագիտություն է, առավել ևս՝ մեկից, ով քաղաքական հայտ է ներկայացրել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


