Sputnik Արմենիա-ն գրում է, որ ռադիոկայանը «Ты супер!» նախագծի հայ մասնակից Անգելինա Պապիկյանին սիրելի երգչուհու` Աննա Խաչատրյանի հետ հանդիպելու հնարավորություն ընձեռեց։ Սկսնակ երգչուհին ու փոփ աստղը երգեցն Խաչատուր Ավետիսյանի «Սիրուս կսպասեմ» ստեղծագործությունը։
Աննա Խաչատրյանը, որն Անգելինային ջերմորեն աջակցում էր Մոսկվայում անցկացվող մրցույթի ընթացքում, նշեց. «Պատրաստ եմհետագայում ևս օգնել Անգելինային։ Գուցե մի օր մենք իրար հետ ինչ-որ խենթություն անենք»։
«Անչափ ուրախ եմ Աննա Խաչատրյանի հետ հանդիպելու համար, նա իմ սիրելի երգչուհիներից մեկն է։ Նրա երգեցողությունըմշտապես ոգեշնչում է ինձ»,- երգչուհու հետ հանդիպումից հետո իր տպավորությունների մասին խոսեց Անգելինա Պապիկյանը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում