«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, որը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր և իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին և որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել: Մեզ ասել էին, որ նա մասնավոր ոլորտում աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել: Պարզվում է՝ Աննա Վարդապետյանի եղբայրը նշանակվել է ՀԷՑ-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի` Սամվել Կարապետյանի եղբորորդու խորհրդական։ *** «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, ով արդեն երկու օր է, ինչ գտնվում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում, պահվում է խիստ հսկողության պայմաններում։ Իրավապահ շրջանակների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանը մեկուսացված է, գտնվում է կարանտինային ռեժիմում և պատիժը կրում է միայնակ։ Նրա խցի դռան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված։ Արմավիրի ՔԿՀ-ն համարվում է ամենախիստ և ամենաբարդ պայմաններով քրեակատարողական հիմնարկներից մեկը Հայաստանում, որտեղ պահվում են և՛ դատապարտյալներ, և՛ կալանավորներ»։ |
Աննա Վարդապետյանի եղբայրն աշխատանքի է անցել ՀԷՑ-ում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее

далее

далее

далее

далее

далее

далее