«Виа Гра» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդակովան երկրպագուներին ներկայացել է հայազգի Միքայել Արամյանի հետ, ով հեռուստադիտողներին հայտնի է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմից: Սեպտեմբերի 26-ին Սեդակովան Միքայելին ուղեկցել է «Սերը հրեշտակների քաղաքում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որում 25-ամյա Միքայել Արամյանը մարմնավորել է գլխավոր հերոսին:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ իր հարցազրույցներից մեկում Աննան նշել էր, որ սիրահարված է, սակայն ընտրյալի անունը նախըտրել էր գաղտնի պահել:
Ավելի վաղ, 34-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում Միքայելի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել: