Վերջերս կարծես նորաձև է դարձել, որ հայտնի մարդիկ իրենց ամուսնության ու նշանադրության լուրերը գաղտնի են պահում: Հաճախ դա դառնում է սեփական գովազդն ապահովելու և սեփական անձի շուրջ հետաքրքրություն առաջացնելու միջոց:
Լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ ՀՀ վաստակավոր արիտիստուհի Աննա Մայիլյանը սիրավեպ ունի Արմենիա TV հեռուստաընկերության լրագրող Արեգ Գրիգորյանի հետ: Վերջինս 33 տարեկան է, ինչը նշանակում է, որ նա երգչուհուց փոքր է 12 տարով: Նրանք միասին հաճախ են լինում տարբեր միջոցառումներին: Նրանց հաճախ կարելի է թևանցուկ տեսնել հատկապես Փարիզյան սրճարանում:
Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ, սակայն վերջինս նշեց, որ իրենք պարզապես ընկերներ են, որի պատճառով էլ շատ հաճախ միևնույն ընկերական միջավայրում են լինում:
«Իմ անձնական կյանքում փոփոխություն տեղի չի ունեցել: Իմ անձի շուրջ հաճախ են նման անհեթեթ խոսակցություններ պտտվում, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,-Asekose.am-ին ասաց երգչուհին: