Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Blognews.am-ը գրում է, որ զրուցել է «ATV» հեռուստաընկերության նոր՝ «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհիներից մեկի՝ Աննա Մանուչարյանի հետ, ով սիթքոմում մարմնավորում է ցեղապետի դստերը։ Նրա և Անատի Սաքանյանի հերոսուհիները քույրեր են։ Ի տարբերություն քույրիկի՝ Աննան բոլորովին էլ գլամուր աղջիկ չէ։
Աննայի հերոսուհին ամուսնացած է Արմուշի հերոսի հետ։
«Արմուշի կերպարի մեջ գնահատել եմ մարդկային արժեքները՝ բարությունը, միամտությունը։ Որպես քարե դարի տղամարդ, ով պետք է կարողանա որս անել, Արմուշն այդքան էլ չի փայլում, նրա մոտ չի ստացվում որս անել։ Այդ իսկ պատճառով հայրս կողմ չէ մեր ամուսնությանը, սակայն ես շատ հպարտ եմ, և մենք ամեն բան անում ենք, որպեսզի կախված չլինենք հորիցս»,- պատմել է Աննան ու հավելել, որ ինքը քարե դարի տնային տնտեսուհի է։
«Ինձ բավականին լավ եմ զգում քարե դարում՝ կերպարս, հագուստս ինձ շատ են դուր գալիս։ Ունենք լուրջ մասնագետներ՝ ոճաբաններ, ովքեր աշխատել են մեր հագուստների վրա։ Ես հեռավոր ակնարկ արել եմ, որ չեմ ցանկանում՝ հագուստս շատ բաց լինի։ Քանի որ իմ կերպարը տան կին է, փորձել ենք հնարավորինս փակ հագուստ կարել, որքանով որ քարե դարը դա թույլ է տալիս»,- ասել է Աննան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում