▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Մանուչարյանը՝ «Քարե դարդ» սիթքոմի և «Արամմա» կատակերգական ֆիլմի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Աննա Մանուչարյանը պատմել է «ATV»-ի նոր՝ «Քարե դարդ» սիթքոմի եւ Կարեն Բաբաջանյանի «Արամմա» գեղարվեստական ֆիլմի մասին, որոնցում ունի իր մասնկացությունը:

Ընդամենը մի քանի օր անց «ATV»-ի եթերում կհեռարձակվի իր` բովանդակային իմաստով նմանը չունեցող նոր սիթքոմ, որը կոչվում է «Քարե դարդ»: Այս սիթքոմում նկարահանվելու հրավերի մասին խոսելիս՝ Աննա Մանուչարյանը պատմեց. «Հրավերը ստացա հենց կազմակերպիչների կողմից, որը սիրով ընդունեցի, քանի որ միտքը բավականին հետաքրքիր է եւ յուրօրինակ: Այս նախագիծը իր բնույթով տարբերովում է մերօրյա սիթքոմներից, այդ իսկ պատճառով ինձ կրկնակի հետաքրքիր է աշխատել այս անձնակազմի հետ: Հիմա նկարահանման պրոցեսի մեջ ենք, որոնք անցնում են շատ ուրախ եւ հետաքրքիր պայմաններում»:

«Քարե դարդ»-ում իր կերպարի մասին խոսելիս՝ Աննան պատմեց. «Իմ հերոսուհին՝ Միմին, ամուսնացած է Գոգոյի հետ, ում մարմնավորում է Արմուշը: Մենք ունենք բալիկներ, սիրում ենք մեր ընտանիքը: Ես ցեղապետի աղջիկն եմ, բայց շատ հպարտ եմ եւ հայրիկիցս ոչ մի օգնություն չեմ ընդունում, եւ չնայած իմ ամուսինը շատ վատ որսորդ է, այնուամենայնիվ, ես փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի մենք ինքներս պահենք մեր ընտանիքը եւ այդպիսիով կախվածություն չունենանք իմ հայրկից»:

Հարցին, թե ամռանը նկարահանվելով վայրի ցեղի մասին «Արամմա» կատագերկական ֆիլմում, ավելի հե՞շտ է ստացվել կերտել «Քարե դարդի» իր հերոսուհուն, դերասանուհին պատասխանեց. «Պետք է ասեմ, որ թվում է, թե մթնոլորտը կամ իրավիճակը նման է, բայց իրականում «Արամմա»-ի եւ «Քարե դարդի» միջեւ տարբերություններ մթնոլորտները այլ են, ահռելի տարբերություն կա նաեւ իմ կերպարների միջեւ, դա հեռուստադիտողն էլ կտեսնի, երբ դիտի երկու աշխատանքներն էլ»:

Խոսելով «Արամմա» կատակերգական ֆիլմի մասին, որը մեծ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 24-ին, Աննա Մանուչարյանը պատմեց. ««Արամմա» ֆիլմը նկարահանվել է Լաստիվերում, ուր ուղղակի հրաշալի ժամանակներ ենք անցկացրել, այս ֆիլմից հետո ողջ դերասանական կազմը բացառիկ հիշողություններ ունի նկարահանմումներից. Պատկերացրեք մենք այնտեղ օրեր շարունակ ապրում էինք այն դեպքում, երբ էլէկտրականություն չկար, մութն ընկնելուն պես մենք հավաքվում էինք խարույկի շուրջ, արդյունքում իսկապես բուռն էր ու հետաքրքիր, դե իսկ ես էլ առաջին անգամ էի նկարահանվում բնության գրկում: Այստեղ ես մարմնավորում էի հարուստ վաճառականի կնոջ, ով ինչի ձեռք էր տալիս, չորանում էր, արդյունքում նրա ամուսինը որոշում է, որ իր կինը պետք է չրի գործ անի, որ գոնե այդպիսով օգուտ քաղեն, ի վերջո, ես իրականացանում էի վայրի ցեղի առեւտուրը»:

Խոսելով առաջիկա այլ աշխատանքներից՝ Աննան նկատեց. «Բացի այն, որ ես աշխատում եմ Հանրային ռադիոյում, այլ աշխատանքներով չեմ զբաղվում, որովհետեւ ուղղակի չեմ հասցնի: Նաեւ կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ մի աշխատանքի վրա, որպեսզի հնարավորինս որակյալ կերպով այն իրականացնել, իսկ այս պահին ես մեծ հետաքրքրությամբ եւ ողջ ուժերով կենտրոնացած եմ «Քարե դարդ» սիթքոմի վրա»:

Խոսելով դստեր մասին, ով գրեթե միշտ ուղեկցում է մայրիկին, Աննան պատմեց. «Աղջիկս՝ Արփին, երբ առաջին անգամ մտավ «Քարե դարդի» տաղավար, շատ ուրախացավ, նրան շատ հետաքրքիր էր»: Ի դեպ Աննա Մանուչարյանը նկատեց, որ դուստրը նկարահանվելու ցանկություն եւ ժամանակ չունի, թեպետ առաջարկներ եղել են տարբեր նախագծերի կողմից:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե այս ընթացքում Աննա Մանուչարյանի անձնական կյանքում փոփոխություն եղել են արդյոք, պատասխանեց. «Իմ անձնական կյանքում ամեն բան ապահով եւ լավ է, որեւէ ավելացում անձնական կյանքից չեմ ուզում անել»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее