▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հարությունյանը՝ իր և Նարեկ Մակարյանի կրքոտ համբույրի մասին

BlogNews.am-ը գրում է. Դերասանուհի Աննա Հարությունյանի մուտքը «Ուրիշի հոգին» սերիալ բավականին քննարկվեց նաև բաց տեսարանների տեսանկյունից:

Օրերս նա և Նարեկ Մակարյանը (ֆիլմում՝ Մարիան և Վահագնը) հեռուստադիտողներին ներկայացան կրքոտ համբույրի տեսարանով։ Հայ դերասանների մասնակցությամբ նմանօրինակ կադրերը երկար ժամանակ քննարկման առարկա են լինում։ Քննադատության կիզակետում հայտնվում են հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները։

«Արվեստը, հատկապես՝ դերասանական արվեստը, ինչ-որ չափով հորինվածք է, սուտ։ Այդ պայմանականության մեջ հանդիսատեսին կրկնակի ստելն անհարգալից վերաբերմունք է հենց նրա նկատմամբ»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Աննան։ Հարցին՝ չի՞ սրտնեղում, երբ քննադատվում է այդ անկեղծության համար, դերասանուհին պատասխանեց. «Եթե անկեղծությունն էլ պետք է քննադատվի, ուրեմն պետք է միայն լռել»։

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее