▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյանի հետ հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում»». Ատոմ Մխիթարյան

«Ուղղակի ամոթ է, որ կրթելու մասին խոսում է այնպիսի մեկը, որը բարձրագույն կրթության դիպլոմ չունի: Խոսել կրթության մասին, հետո ինչ-որ գաղափարախոսական ուղերձներ հղել, այսպես ասած, բերված հասարակությանը»,- «Օրագիր նյուզ»-ի եթերում ասաց կրթության փորձագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Կրթվեը նորաձև է» արշավին և ոչ կոռեկտ բառապաշարով գրառումներին:

«Ես տեղյակ եմ՝ որևէ մեկը հետաքրքրված չէ այդ մեթոդով կրթվելուն։ Ժողովուրդը շատ լավ գիտի, նրանց «բերման են ենթարկում», երբեմն ինձ հայտնի է դարձել՝ խաբելով են մարդկանց տանում, օրինակ՝ ինչ-որ լավ բան են նկարագրում իբր թե դրա համար են տանում և պարզվում է, որ նրանք հանդիպելու են այս մոդայիկ կրթությանը, որն ուղղակի ամոթալի է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կրթության մասին իրավունք ունեն խոսել այն մարդիկ, ովքեր այդ ոլորտում հետագիծ ունեն։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее