Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում չհերքեց, որ Աննա Հակոբյանը հնարավոր է մասնակցի ընտրություններին․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «24Նյուզ»-ի եթերում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ընդգծեց․ «Աննա Հակոբյանի ակտիվության պատճառով այս ժողովուրդը 20-30 տարի երկրի ղեկավար չի ընտրելու․․․․ Մյուս երկրների առաջին տիկիններն իրենց ամուսիններին աջակցում են, բայց քիթները չեն խոթում, քաղաքական հայտարարություններ չեն անում, փոդքասթ չեն վարում, որտեղ քաղաքական հայտարարություններ են անում։ Աննա Հակոբյանը Հայաստանում այլևս ֆիզիկական անձ չէ, կարծում եմ՝ պաշտոն ունի, այդ պաշտոնը գտնվում է մոտավորապես վարչապետի և փոխվարչապետի արանքում։ Փաշինյանն այսօր չի հաստատել, բայց չի էլ հերքել, որ նման հեռանկար կարող է լինել, պատասխանեց նիկոլավարի, որ հետո ցանկացած պատասխան կարողանա տեղավորել»,- նշեց Սուրենյանցը։ |
«Աննա Հակոբյանի ակտիվության պատճառով ժողովուրդը 20-30 տարի երկրի ղեկավար չի ընտրելու»․ Սուրեն Սուրենյանց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее