▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա-Էրատո՛, փողերի լվացման մեջ մեղադրվողից հանգանակություն ստանալը նորմալ չէ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զավեշտ` Աննա-Էրատոն հանգանակություն է ստանում իրավապահների կողմից փողերի լվացման մեջ մեղադրվողից:
Փաստորեն, ըստ Աննա֊Էրատոյի կողակցի ղեկավարած իրավապահ համակարգի կողմից փողերի լվացման մեջ մեղադրվողից նորմալ է հանգանակության անվան տակ գումարներ ստանալ: Նիկոլական իրավապահ համակարգը փորձում էր Ջեմբերջյանին կալանավորել, որից հետո նոր վերջինս դարձավ Աննա-Էրատոյի «հաջողակ տղամարդկանցից» մեկը` հանգանակություններ կատարելով վերջինիս հիմնադրամին:
Աննա-Էրատո՛, հարյուրավոր մարդկանց օգնելու համար պետք է գիտենաս նաև ումից ես գումարներ ստանում:
Աննա-Էրատո, քրեական հանցագործության մեջ մեղադրվող Ջեմբերջյանից հանգանակության կամ նվիրատվության անվան տակ քո կողմից գումար ստանալը նորմալ չէ: Ավելին` ըստ իմ սուբյելտիվ կարծիքի՝ դա կոռուպցիա է:
Դե իսկ Աննա-Էրատոյի` Սյուզիին ուղղված վիրավորանքներին և լոշտակությանը չեմ էլ անդրադառնա»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее